Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով: Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև: Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ: Մոր քույրը -մորաքույր դարպասը պահող -դարպասապահ ժամանակը ցույց տվող -ժամացույց ջրի աման -ջրաման գաղտնիք պահող -գաղտնապահ նավ վարող -նավավար ծաղկի թերթիկ -ծաղկաթերթիկ արագ վազող -արագավազ ամենից մեծ -ամենամեծ պոչ չունեցող -պոչատ անուշ համ ունեցող -անուշահամ քարով շինված -քարաշեն կին բժիշկ -բժշկուհի բալի ծառ -բալենի Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով: Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր: Բարի սիրտ ունեցող -բարեսիրտ խիղճ չունեցող -անխիղճ բարձր ձայնով -բարձրաձայն միշտ ժպտուն -մշտաժպիտ գանձը պահելու տեղ -գանձարան կապույտ աչքերով -կապուտաչյա արքայի որդի — արքայորդի հույների երկիր -Հունաստան փոքր էշ -իշուկ ծաղիկներով զարդարված -ծաղկազարդ քաղաքում ապրող -քաղաքաբնակ հայերի երկիր -Հայաստան Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով: Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն: Ավետիս (բարի լուր) բերող -ավետաբեր արագ ընթացող -արագընթաց բաժակը ձեռքին արտասանվող ճառ -բաժակաճառ վեպ գրող -վիպագիր բառարան գրող -բառագիր արտասահմանում ապրող մարդ -արտասահմանաբնակ բույսերի մասին գիտություն -բուսագիտություն Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի): 1.Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ: Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր: 2. Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ: Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ: Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ընդգծիր: Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ: Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում: Օրինակ՝ հույն — Հունաստան: Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի: Հիվանդ -հիվանդանոց ծաղիկ -ծաղկանոց մուկ -մկնանոց հայ -Հայաստան նիստ -նիստարան այբուբեն -այբենարան դաս -դասարան դպիր -դպրոց դարբին -դարբնոց հյուր -հյուրանոց զոր(ք) -զորանոց ռուս -Ռուսաստան գործ -գործարան բրուտ -բրուտանոց կույս -կուսանոց ուզբեկ -Ուզբեկստան հնդիկ -Հնդկաստան թուփ -թփուտ ծիրանի -ծիրանանոց
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s