Հացապատում

Առաջին հասկափնջերը նվիրում էին Անահիտին

Հեթանոս հայերը շատ էին սիրում իրենց սնուցող մայր աստվածուհի Անահիտին, որին անվանում էին ոսկեմայր և ոսկեծղի:Բոլոր արտերը հնձելուց հետո առաջին բերքի հասկափնջերը տանում ու դրանցով ծածկում էինք Անահիտի արձանը: Նրանք համոզված էին, թե զոհաբերությամբ ապահովում են իրենց բերքի պահպանումը ամեն տեսակի աղետից ու արհավիրքից:

Արտն աչք ունի

Չորրորդ Հայքի Խոզան գյուղաքաղաքում Կիրակետուր անունով մի մարդ էր ապրում:Նոր բերքից թխած առաջին հացը նա վերցնում և գնում էր իր արտի խոզանը, մի կտոր դնում խոզանի վրա, մյուսն անուշ անում:
-Իմ արտն աչք ունի,-ասում էր Կիրակետուրը,-թող նա տեսնի, որ ես իր բաշխած հացը կիսում եմ իր հետ:

Ինչու է կղզին կոչվում Արտեր

Մի ժամանակ Վանա լճում հինգ կղզի կար՝ Լիմ, Կտուց, Աղթամար, Արծկե, Արտեր:Ամենամեծը Լիմն էր, ամենափոքրը՝ Արտերը:Վերջինս այնքան էլ հեռու չէր Աղթամարից:Շատ ու շատ տարիներ Աղթամարի միաբաները փոքրիկ կղզու վրա ցանում ու աճեցնում էին ցորենի, հաճարի, կորեկի ու գարու արտեր:

Հացը մարդուն ճշմարտախոս է դարձնում

Հայաստանում տասնմեկերորդ դարում մի իմաստուն մարդ էր ապրում Գրիգոր Պահլավունի Մագիստրոս անվանումով:Այս իմաստունը սովորություն ուներ որևէ բան գրելու ժամանակ դիմացը մի կտոր հաց դնել և նոր գրիչը շարժել մագաղաթի վրա:
-Հացին նայելուց յոթնապատիկ ճշմարտախոս է դառնում,-ասում էր իմաստունը:Դա նշան էր, թե նա ամեն ինչ ճիշտ է գրում:Այսպիսի խենթ ու մեծ իմաստասեր հարյուր տարին մի անգամ է ծնվում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s