Եղիշե Չարենց

Կարսը Չարենցի ծննդավայրն է։ Կարսի հիմնադրումը վերագրվում է 4-րդ դարին։ Հին շրջանի մատենագիրները Կարսըկոչում են «Կարուց բերդ»: Կարսի` իբրև քաղաքի ծնունդը հաշվվում է 10-11-րդ դարերից, հենց այդ ժամանակներից էլավելի որոշակի են քաղաքին վերաբերող տեղեկությունները մատենագրական աղբյուրներում։ 928-961թթ. ԿարսըԲագրատունիների, 963-ից` Վանանդի թագավորության մայրաքաղաքն էր։ 1065թ. սելջուկները գրավում են քաղաքը, որնայնուհետև անցնում է մերթ սելջուկների, մերթ պարսիկների, ապա թուրքերի ձեռքը։ 1877-78թթ ռուս-թուրքականպատերազմից հետո քաղաքն անցնում է Ռուսաստանի տիրապետությանը, 1921-ին Կարսի պայմանագրով կրկինանցնում Թուրքիային։ Ապագաբանաստեղծի մանկությունն ուպատանեկությունըանցել են Կարս քաղաքում։ Չունենալովսեփական բնակարան՝ նրանք (Սողոմոնյանների ընտանիքը) ապրել են Կարսի տարբեր թաղամասերում:
Հայտնի է, որ Կարսն ուներ երեք գրախանութ, որոնց մշտական հաճախորդներից էր պատանի Եղիշեն։ Իսկ որ նա գրքերշատ էր գնում‚ հաճախ սնունդի ու հագուստների հաշվին, վկայում են ընկերները։ «Մեկ անգամ նրանց տանը վեճ ծագեց, — հիշում է ընկերներից մեկը։ – Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար ուբարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն։
– Տո, դու խելքդ հացի հե՞տ ես կերել,– զայրացավ հայրը։ – Բոբի՞կ պիտի ման գաս։
Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց.
– Լավ է ոտքից բոբիկ լինել, քան թե խելքից»:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s