Առակներ

images

Առակ տարեմուտի մասին

Նոր տարվա շեմին ամուսինը և կինը գնահատում էին անցնող տարին:Ռեստորանում, երբ երկուսով ճաշում էին, ամուսինը սկսեց դժգոհել, որ ինքը գնացել է ո’չ այն ճանապարհով, որով պետք էր:

Կինը լարված նայում էր ռեստորանի տոնածառին, որը զարդարում էին: Ամուսինը մտածեց, որ կինն այլևս հետաքրքրված չէ խոսակցությունով և փոխեց թեման:

-Ի~նչ հիասքանչ լամպեր են տոնածառի վրա, այնպես չէ՞:

-Այո, դա այդպես է ,- պատասխանեց կինը ,- բայց եթե նայես ավելի ուշադիր, ապա կտեսնես, որ տասնյակ լամպերի արանքում կա մեկը, որն այրվել է: Ինձ թվում է՝ փոխանակ տեսնելու նախորդ տարվա ընթացքում կատարած քո տասնյակ հաջողված գործերը, դու ուշադրությունդ բևեռել ես այն միակ լամպի վրա, որը չի լուսավորում:

Մեկնաբանություն

Առակի մեջ ամուսինը կենտրոնացել էր իր սխալների և ձախողումների  վրա և անտեսել էր այն հաջողությունները, որոնց հասել էր:Պետք է լինել լավատես:

Ներում

Նապոլեոնի մի զինվոր հանցագործություն կատարեց և դատապարտվեց մահվան։

Գնդակահարման նախօրեին զինվորի մայրը եկավ Նապոլեոնի մոտ աղաչելու, որպեսզի նա որդուն ների։

— Տիկին , — ասաց Նապոլեոնը, — ձեր որդու մեղքը ենթակա չէ ներման։

— Գիտեմ, — պատասխանեց մայրը։ — Եթե այդպիսի արարքը հնարավոր լիներ ներել, ես ներողություն չէի խնդրի։ «Ներել» նշանակում է ունակ լինել դուրս գալ վրեժի և արդարության սահմաններից։

Լսելով նրան, Նապոլեոնը վերացրեց մահապատիժը և փոխարինեց այն կալանքով։

Մեկնաբանություն

Այս առակը ցույց է տալիս այն միտքը, որ ներելուց հետո էլ չպետք է մտածել վրեժի մասին:Երբ մարդ լիարժեք է ներում այլևս չի մտածում, որ դիմացինը իր հետ անարդար էր վարվել և նման այլ բաներ:

Նայել արևին

Աշակերտը գնաց ուսուցչի մոտ և ասաց. -Տարիներ շարունակ ես գիտակցաբար ձգտել եմ դեպի լույսը: Զգում եմ` ընդհուպ մոտեցել եմ նպատակիս: Ուզում եմ իմանալ` ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը: -Ինչպե՞ս ես ապրում, ինչքա՞ն ես վաստակում,-հարցեց ուսուցիչը: -Առայժմ չեմ վաստակում: Ինձ հայրս ու մայրս են պահում: Դե, դա այդքան էլ նշանակություն չունի: -Դու հարցնում ես` որն է լինելու քո հաջորդ քա՞յլը: Կես րոպե անթարթ նայիր արևին,-ասաց ուսուցիչը: Աշակերտն այդպես էլ արեց: Կես րոպե անց ուսուցիչը խնդրեց, որպեսզի աշակերտը նկարագրի այն ամենը, ինչը հասցրեց տեսնել շուրջը: -Ես ոչինչ էլ չտեսա: Արևը կուրացնում էր ինձ: -Նա, ով միայն լույսի է ձգտում իր պարտականությունները թողնելով ուրիշներին, երբեք չի հասնում լուսավորության:

Մեկնաբանություն

Այս առակը ընդգծում է այն միտքը, որ նպատակին հասնելու համար չպետք է անտեսել շրջապատում մյուս դեպքերն ու դեմքերը:Պետք է այդ ամենը համատեղելով հասնես նպատակիդ:

Հարբեցող աշակերտը

Ուսուցիչն ուներ հարյուրավոր աշակերտներ: Բոլորն էլ աղոթում էին ճիշտ ժամանակին, բացի մեկից, ով հարբեցող էր: Մահվանից առաջ ուսուցիչը իր մոտ կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իր բոլոր խորհուրդներն ու գաղտնիքները:

Մյուս աշակերտները տրտնջացին: -Ինչ ամոթ: Մենք ամեն ինչ զոհաբերեցինք հանուն ուսուցչի, սակայն նա չկարողացավ գնահատել մեր որակները, -վրդովվեցին նրանք: -Ես պետք է այդ գաղտնիքները փոխանցեի մարդու, ում լավ էի ճանաչում: Նրանք, ովքեր առաքինի են թվում, շատ հաճախ թաքցնում են իրենց դատարկությունը, հպարտությունն ու անհանդուրժողականությունը:

Այնպես որ, ես ընտրեցի այն միակ աշակերտին, ում թերությունները ես կարողացա տեսնել` հարբեցողինը:

Մեկնաբանություն

Այս առակը ցույց է տալիս, որ շատ անթերի և խելացի երևացող մարդիկ իրականում կեղծավորության դիմակի տակ թաքնվողներ են:Իսկ նրանք ում թերությունները «անզեն» աչքերով էլ երևում են, շատ անկեղծ մարդիկ են:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s