Թեստային առաջադրանք

1.Տրված բնագրում  լրացնել բաց թողնված տառերը:

Օգոստոսյան լուսնկա գիշեր էր:Աղբյուրի գողտրիկ  հուշարձանի մոտ, ակացիաների կաթնամշուշ ստվերում, միայնակ կանգնած էր Մարանը. շուրջբոլորը մի տրտմաշուք անդորրություն էր տիրում:Լուսաթաթախսպասումի մեջ ինչ-որ խռովք էր համակել Մարանին:Նա մերթ անքթիթ զննում էր ուռենու տակ լուսաստվերից գոյացած ժանյակը, մերթ ունկնդրում ծղրիդների միալար օրհներգը, ակնավճիտ աղբյուրի խոխոջյունը և ինչ-որ անծանոթ ձայներ:Մեկընդմեջ հայացքն ուղղում էր լուսնկայի արծաթ շողերի տակ գիշերային հորիզոնում գծագրված մեծ ու փոքր Մասիսների բիբլիական կատարներին:Տերևների աննշան շրշյունից անգամ Մարանի մարմնով սարսուռ էր անցնում:

2.Արտագրել՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքում:

Մեր պապերը թողեցին այրվող Անին , հայրենի Կարսն ու Մուշը, կապուտակ Վանա ծովն ու դրախտային Բյուրակնը և ցրվեցին  աշխարհով մեկ:

3.Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով

Բազմերանգ, վաղուց ի վեր, ծառ ու ծաղիկ, շուտ-շուտ, հուր-հրեղեն, վառ կարմիր, թեթևքաշային, դեմ-դիմաց:

4.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմար՝ կազմել նախածանցավոր բառ

Ստորաքարշ
Ենթավարպետ
մականուն
ընդարձակ
անդրադարձ
ներամփոփ

5.Ամեն տողում գտնել խիզախ բառի հոմանիշը

Ա.մոլեգին, անվեհեր, ինքնահավան, ապերաստան
Բ.նենգ, հպարտ, արի, վեհ
Գ.Անզուսպ, հայրենանվեր, կտրիչ, կտրիճ

6.Տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

ա.Շատ էր մտածում թագուհին և մի տեսակ  տրտմության անձնատուր լինում ՝ օրերով  փակվում  դղյակում և կամ միայնակ զբոսնում այգու հեռավոր ծառուղում:

բ.Վանքի անշուք խուցերից մեկում, որը նախկինում ծառայել էր ապաշխարհության համար, նեղլիկ սեղանի վրա մտասույզ կռացած էր զորապետը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s