Архив рубрики: Թարգմանություններ

Առակի թարգմանություն

Два монаха

Поймите, то, что человек видит чётче всего в других, то он несёт в себе. Его суждения есть активное отражение того, что подавлено или не реализовано в нём самом.
Два монаха дзэн переходили вброд бурную речку. Недалеко от них стояла очень красивая юная девушка, которая тоже хотела переправиться через реку, но боялась. Она попросила монахов помочь ей. Один из них молча взял её на плечи и перенёс на другой берег. Второй монах был в бешенстве. Он не сказал ничего, но внутри он весь кипел: «Это же запрещено! Писания запрещают монахам даже прикасаться к женщине, а этот не только прикасался, но и нёс её на своих плечах!» Когда они пришли в монастырь, на дворе был уже вечер. Тут раздражённый
монах повернулся к первому и сказал:
— Смотри, я должен рассказать об этом настоятелю, я должен сообщить. Это запрещено! Ты не должен был так поступать!
Первый монах удивлённо спросил:
— О чём ты говоришь, что запрещено?
— Ты забыл? — сказал второй. — Ты нёс красивую юную женщину на плечах.
Первый монах рассмеялся и ответил:
— Я перенёс её на другой берег за одну минуту и сразу же оставил её там. А ты всё ещё несёшь её?

Երկու վանական

Հասկացեք, եթե մարդը հստակ ինչ-որ բան է տեսնում ուրիշների մեջ, ապա ինքը նույնը  կրում է իր մեջ: Նրա դատողությունները այն ամենի ակտիվ արտացոլումն են, ինչը չի իրագործվել և ճնշվել է իր մեջ:
Երկու վանական անցնում էին վարարուն գետը: Նրանցից քիչ հեռու կանգնած էր  շատ գեղեցիկ մի  աղջիկ, ով նույնպես ցանկանում էր գետն անցնել, բայց վախենում էր: Նա խնդրեց վանականներին, որ օգնեն իրեն:Նրանցից մեկը առանց որևէ խոսքի վերցրեց աղջկան իր ուսերի վրա և անցկացրեց մյուս ափը: Մյուս վանականը կատաղեց:Նա ոչինչ չասաց, սակայն ներսից եռում էր և մտածում. <<Դա արգելված է, Սուրբ Գիրքը վանականներին արգելում է նույնիսկ կպնել կանանց, իսկ սա ոչ միայն դիպավ, այլ նաև առավ ուսերի վրա>>: Երբ նրանք հասան վանք, արդեն երեկո էր:Այդ ժամանակ  բարկացած վանականը շրջվեց և մյուսին ասաց.
-Նայիր, ես պետք է դա ասեմ Վանահորը և  պետք է տեղյակ պահեմ  նրան:Դա արգելված է:Դու չպիտի այդպես վարվեիր:
-Ինչի՞ մասին ես խոսում, ի՞նչն է արգելված:
-Դու մոռացե՞լ ես,-ասաց երկրորդը,-դու այն գեղեցիկ աղջկան  ուսերիդ վրա տարար:
Առաջին վանականն քմծիծաղեց և  ասաց.
-Ես անցկացրի նրան մյուսը ափ մեկ րոպեում և անմիջապես  թողեցի  այնտեղ, իսկ դու դեռ տանու՞մ ես նրան:

Реклама

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԹԱՐՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0_a0789_21f416cf_orig.jpg

Давным-давно жила-была ветвистая и большая яблоня. Маленький мальчик любил приходить к ней и играть возле неё. Он забирался на верхушку яблони, ел там яблоки, а затем дремал в ее тени. Он любил это дерево, а дерево любило его, любило играть с ним. Время шло, мальчик подрос и уже не играл у яблони каждый день. Однажды он пришел к дереву с печальным видом.
— Подойди и поиграй со мной. — попросила яблоня.
— Я уже не маленький, я не играю больше возле деревьев. — ответил мальчик.— Я хочу игрушки. Мне нужны деньги, чтобы их купить.
— Извини, у меня нет денег, но ты можешь собрать все мои яблоки и продать их. Тогда у тебя будут деньги. Мальчик очень обрадовался! Он сорвал с дерева все яблоки и ушёл довольным. Мальчик не приходил после того, как взял все яблоки. Дерево грустило. В один прекрасный день мальчик, который уже превратился во взрослого мужчину, вернулся.
Яблоня обрадовалась.
— Иди сюда, поиграй со мной!
— У меня нет времени играть с тобой. Мне нужно работать, я содержу свою семью. Сейчас нам нужен кров. Можешь помочь мне?
— Извини, мне негде вас приютить. Но ты можешь спилить мои ветви и построить себе дом.
Мужчина срубил все ветви дерева и ушёл довольным.
Яблоня была рада видеть его счастливым, но он с тех пор не приходил. Ей вновь было одиноко и грустно. В один жаркий летний день мужчина вернулся, дерево было просто счастливо увидеть его!
— Подойди и поиграй со мной!
— Я уже старею. Хочу отправиться в плавание, чтобы отдохнуть. Ты можешь мне дать лодку?
— Используй мой ствол, чтобы построить лодку. Отправляйся в плавание и будь счастлив. Итак, мужчина срубил ствол яблони, чтобы сделать лодку. Он отправился в плавание и не показывался долгое время.
Через много лет мужчина всё же вернулся.
— Прости, мальчик мой. У меня нет больше ничего для тебя, даже яблок — сказала яблоня.
— Ничего страшного, у меня нет ни одного зуба, чтобы грызть, и я знаю, что у тебя и ствола нет, чтобы взобраться…
— Я и вправду ничего не могу тебе дать. Единственное, что осталось — мой уже умирающий пенёк…
— Мне сейчас большего и не надо, только место для отдыха. Я устал за всё эти года.
— Отлично- сказала яблоня. Старый пень — лучшее место, чтобы прислониться к нему и отдохнуть. Посиди со мной и отдохни.
Мужчина сел. Яблоня была счастлива и улыбалась сквозь слёзы. Эта история о каждом. Дерево — как наши родители. Когда мы были маленькими, мы любили играть с Мамой и Папой. Когда выростаем, мы покидаем их и возвращаемся лишь тогда, когда нам что-то нужно, или когда у нас проблемы. Что бы ни было, родители всегда будут на нашей стороне и сделают для нас всё возможное, лишь бы мы были счастливы. Можно сказать, что мальчик был жесток к дереву, но именно так мы и обращаемся к своим родителям. Мы воспринимаем их как нечто совершенно обыденное. Мы не ценим всё, что они делают для нас, пока не станет слишком поздно…

Շատ վաղուց կար մի սաղարթախիտ և մեծ խնձորենի: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ նրա հետ: Նա բարձրանում էր ծառի գագաթը, խնձոր էր ուտում, այնուհետև հանգստանում նրա ստվերում: Տղան սիրում էր ծառին, ծառն էլ`տղային էր սիրում և նաև սիրում էր խաղալ նրա հետ: Ժամանակ անցավ, տղան մեծացավ և այլևս ամեն օր չէր խաղում ծառի հետ: Մի օր նա տխուր եկավ ծառի մոտ:
— Մոտեցիր և խաղա ինձ հետ,- խնդրեց խնձորենին:
— Ես արդեն փոքր չեմ և այլևս չեմ խաղում ծառերի հետ, — պատասխանեց տղան: Ես խաղալիքներ եմ ուզում և ինձ գումար է պետք, որպեսզի գնեմ դրանք:
— Կներես, ես գումար չունեմ, բայց դու կարող ես հավաքել իմ խնձորները և վաճառել: Այդ դեպքում դու գումար կունենաս ու կգնես խաղալիքներ:
Տղան շատ ուրախացավ: Նա հավաքեց խնձորները և գոհ հեռացավ: Խնձորները հավաքելու օրվանից հետո տղան չվերադարձավ: Ծառը տխրեց:
Մի  օր, երբ տղան հասունացել և արդեն մեծ տղամարդ էր դարձել, վերադարձավ: Խնձորենին ուրախացավ.
— Արի այստեղ և խաղա ինձ հետ:
— Ես ժամանակ չունեմ քեզ հետ խաղալու: Ես պետք է աշխատեմ. ես իմ ընտանիքն եմ պահում: Հիմա մեզ ապաստան է հարկավոր: Կարո՞ղ ես օգնել ինձ:
— Կներես, ես չեմ կարող քեզ համար օթևան դառնալ:  Բայց դու կարող ես կտրել իմ ճյուղերը և տուն կառուցել դրանցով:Տղամարդը կտրեց ծառի բոլոր ճյուղերը և գոհ հեռացավ: Խնձորենին ուրախ էր` նրան երջանիկ տեսնելով: Բայց նա այդ օրվանից խնձորենուն չայցելեց: Խնձորենին դարձյալ մենակ էր ու տխուր:
Մի  օր տղամարդը վերադարձավ, ծառը նորից երջանկացավ՝ տեսնելով նրան:
— Արի և խաղա ինձ հետ,-նորից խնդրեց խնձորենին:
— Ես արդեն ծերացել եմ: Ուզում եմ գնալ նավարկության, որպեսզի հանգստանամ: Դու կարո՞ղ ես ինձ նավակ տալ:
— Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար: Գնա նավարկության և եղիր երջանիկ:
Տղամարդը կտրեց ծառի բունը, որպեսզի նավակ կառուցի: Նա ճանապարհվեց նավարկության և չերևաց երկար ժամանակ: Մի քանի տարի անց տղամարդը վերադարձավ:
— Ներիր, իմ տղա: Ես ոչինչ չունեմ քեզ տալու, նույնիսկ` խնձոր.- ասաց խնձորենին:
— Հոգ չէ, ես չունեմ ոչ մի ատամ, որպեսզի ուտեմ, նաև գիտեմ, որ դու նույնիսկ բուն չունես, որ բարձրանամ:
— Ես, իրոք, չեմ կարող քեզ ոչինչ տալ: Միակ բանը, որ մնացել է, իմ չորացող կոճղն է:
-Ինձ հիմա շատ բան էլ հարկավոր չէ, միայն տեղ` հանգստանալու համար: Ես հոգնել եմ բոլոր այս տարիներին, հին կոճղն ամենալավ տեղն է, որին կարող եմ հենվել և հանգստանալ:
-Նստիր ինձ հետ և հանգստացիր:
Տղամարդը նստեց: Խնձորենին ուրախ էր, նա ժպտում էր արցունքների միջից:
Սա պատմություն է յուրաքանչյուրի մասին: Ծառը խորհրդանշում էր մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, սիրում ենք խաղալ մայրիկի և հայրիկի հետ:
Երբ մեծանում ենք, թողնում ենք նրանց և վերադառնում միայն այն ժամանակ, երբ մեզ ինչ-որ բան է անհրաժեշտ կամ, երբ խնդիրներ ենք ունենում: Ինչ էլ որ լինի, ծնողները միշտ մեր կողքին են և ամեն ինչ անում են մեր երջանկության համար: Կարելի է ասել, որ տղան ծառի հետ դաժան վարվեց, բայց հենց այդպես էլ մենք ենք վարվում մեր ծնողների հետ: Մենք նրանց վերաբերվում ենք, ինչպես սովորական ինչ-որ բանի: Մինչև ուշ չի լինում, մենք չենք գնահատում այն ամենը, ինչ նրանք անում են մեզ համար:

ПОЩЕЧИНА-Ապտակը

В какой-то момент друзья поспорили, и один из них дал пощечину другому. Последний, чувствуя боль, но ничего не говоря, написал на песке: «Сегодня мой самый лучший друг дал мне пощечину». Они продолжали идти, и нашли оазис, в котором они решили искупаться. Тот, который получил пощечину, едва не утонул, но его друг спас. Когда он пришел в себя, он написал на камне: «Сегодня мой самый лучший друг спас мне жизнь». Тот, который дал ему пощечину, а потом спас жизнь, спросил eго: — Когда я тебя обидел, ты написал на песке, а теперь ты пишешь на камне. Почему? Друг ответил: — Когда кто-либо нас обижает, мы должны написать это на песке, чтобы ветры могли стереть это. Но когда кто-либо делает что-либо хорошее, мы должны выгравировать это на камне, чтобы никакой ветер не смог стереть это. Научись писать обиды на песке и гравировать радости на камне.

Ինչ-որ ժամանակ երկու ընկեր վիճում են, և նրանցից մեկը ապտակում է մյուսին: Վերջինս,զգալով ցավը,ոչինչ չի ասում և գրում է ավազին.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Նրանք շարունակում են ճանապարհը և գտնում են մի օազիս,որում  որոշում են լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, քիչ էր մնում խեղդվեր, բայց նրա ընկերը փրկում է: Երբ նա ուշքի է գալիս, գրում է քարին.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց կյանքս»: Նա, ով ապտակել էր, հետո փրկել կյանքը, հարցնում է ընկերոջը.
-Երբ ես քեզ նեղացրեցի, դու ավազին գրեցիր, իսկ հիմա գրում ես քարին, ինչու՞:
-Երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է, մենք  պետք է գրենք ավազին, որ քամին այն մաքրի: Բայց երբ ինչ-որ մեկը մեր հանդեպ լավ քայլ է անում, մենք պետք է  փորագրենք քարին, որ  ոչ մի քամի չկարողանա այն մաքրել:
Սովորիր  վիրավորանքները գրել ավազին, իսկ ուրախությունները փորագրել քարին: