Архив рубрики: Հասարակագիտություն

Ժառանգության իրավունք

Մարդը իր ծնված օրվանից ունի մի շարք իրավունքներ: Մեծ մտածող Ջոն Լոկը ասում էր. «Երջանիկ լինելու համար մարդը պետք է ունենա երեք արժեքային համակարգ 1.Ազատություն, 2.Նյութական բարիք, 3.Ժառանգության իրավունք»

1.Ինչպե՞ս է սահմանվում մարդու ժառանգական իրավունքը:
Ըստ կտակի և ըստ օրենքի:
2.Ինչպե՞ս է բացվում ժառանգությունը: 
Օրենքի համաձայն ժառանգությունը բացվում է միայն ժառանգատուի մահվան օրը: Պարտադիր մահվան վկայականի առկայության դեպքում:
3.Ո՞վ է ժառանգատում, ո՞վ է ժառանգը:
Ցանկացած ֆիզիկական անձ կարող է լինել ժառանգատու: Երբեք իրավաբանական անձը չի կարող լինել ժառանգատու:
4.ո՞վ է ժառանգը:
Ժառանգները պետք է լինեն կենդանի ժառանգության բացման օրը: Ժառանգ է համարվում նաև սաղմնավորության շրջանում գտնվող անձը:
5.Ովքե՞ր կարող են լինել անարժան ժառանգներ:
Այն ժառանգները ովքեր դիտավորյալ ժառանգատուին զրկել են իր նորմալ ապրելու հնարավորությունից կամ դիտավորյալ հասցրել են մահվան:
6.Լինու՞մ են արդյոք դեպքեր, երբ ժառանգը հրաժարվում է ժառանգությունից:
Այո, այդ դեպքում կա երկու ճանապարհ՝ ժառանգը իր ժառանգության մասը տալիս է իր եղբորը, քրոջը, ծնողին: Իսկ եթե ժառանգը հրաժարվում է իր ժառանգությունից և չի ցանկանում հանձնել ոչ մեկին՝ այդ դեպքում պետության կողմից այդ բաժինը կամ գույքը համարվում է անժառանգ գույք:

Ուշադրություն և հիշողություն

000001-small

Ուշադրություն ասելով հասկանում ենք մարդու կենտրոնացում, խոսքի ընկալում:
Ուշադրության տեսակներ՝ արտաքին ուշադրություն:Օրինակ՝ հանդիսատեսը թատրոնում ուշադիր նայում է դերասանի խաղը:Երկրորդ տեսակը՝ ներքին ուշադրություն, երբ մարդը մտածում է, խորհում է իր ծրագրերի մասին, բայց չի խոսում դրա մասին:Երրորդը՝ ոչ կամածին ուշադրությունն է:Օրինակ՝ դասի ժամանակ բոլորը դաս են լսում, բայց հանկարծ դրսից աղմուկ է լսվում:Այդ ժամանակ բոլորի ուշադրությունը շեղվում է: Դա ոչ միտումնավոր ուշադրությունն է:Չորրորդ տեսակը՝ կամածին ուշադրություն:Օրինակ վիրաբույժը վիրահատություն է կատարում:Նա միտումնավոր լսում է սրտի աշխատանքը:Կա նաև հետկամածին ուշադրություն:Օրինակ՝ ծննդյանդ օրն է, դու սպասում ես քո հյուրերին, բայց վաղը դու գնալու ես բանակ:Այ սա հետկամածին ուշադրությունն է:
Հիշողություն:Ցանկացած մարդու համար կարևոր է հիշողությունը:Հիշողությունը մարդու ստացած գիտելիքների, ինֆորմացիայի, հմտությունների, կարողությունների, ձեռք բերված շնորքների կուտակումն է, որի նպատակն է այն օգտագործել, կիրառել կյանքում:

Մտածողություն

effective-thinking-e1326992078552.jpg

Մտածողությունը դա մարդու համար միջնորդված իմացություն է:

Ե՞րբ է մարդը սկսում մտածել
Այն ժամանակ է մարդը սկսում մտածել, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել:Այսինքն  մարդը անդադ չի մտածում:

Մտածողության ի՞նչ տեսակներ կան:
Երեք տեսակ կա. Ակնառու-գործնական (մտածել և գործել), ակնառու-պատկերավոր(մտածել-պատկերացնել), խոսքային-տրամաբանական(խոսելել-տրամաբանել):
Առաջինը կիրառվում է միջև 3 տարեկան երեխաների մոտ:Օրինակ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար, թե դրա մեջ ինչ կա:
Երկրորդը կիրառում են 3-7 տարեկան երեխաները:Օրինակ նրանք մտածում են և պատկերացնում, բայց չեն կարողանում դա կիրառել:
Երրորդը այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է կարողանում է իր մտածածի, պատկերացրածը եթե ոչ ամբողջությամբ իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության առանձնահատկությունները

1.Մտածողության ինքնուրությունը:Օրինակ Աշոտն ու Կարենը նույն բանի մասին են մտածում, բայց յուրաքանչյուրը իր մտածածը  իր ձևով է իրականացնում:
2.Մտածողության մտքի լայնությունը
3.Մտքի խորությունը
4.Մտքի արագությունը

Երեխաների իրավունքների պաշտպանություն

shutterstock_262872425.jpg

Բոլոր երեխաները պետք է մեծանան ազատ և առողջ, խաղաղության ու իրենց արժանապատվության հարգանքի պայմաններում !

Երեխաներն օրենքի ուժով հանդիսանում են սահմանափակ գործունակ անձինք և նրանց փոխարեն հանդես են գալիս նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները՝ որպես օրինական ներկայացուցիչներ, այդ թվում նաև դատարանում:Այդ իսկ պատճառով կառավարությունը և հասարակ ժողովուրդը պետք է իրենց պարտավորված զգան, որ երեխան ապրի և մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ՝

  • պահպանվում են երեխայի իրավունքները,
  • վերջ է դրված շահագործմանը, դաժան վերաբերմունքին և բռնությանը
  • վերջ են դրված պատերազմներին
  • ապահովվում է առողջության պահպանումը
  • պահպանվում է շրջակա միջավայրը
  • հաղթահարված է աղքատությունը
  • ապահոված է կրթության մատչելիությունը:hrc-child-violence-870x489

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ*

Տեսակը-Հիմնական
Տիպը-Կոնվենցիա
Կարգավիճակը -Գործում է
Սկզբնաղբյուրը -ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում
Ընդունման վայրը -Նյու Յորք
Ընդունող մարմինը -Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը -20.11.1989
Ստորագրման ամսաթիվը -20.11.1989
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը -22.07.1993

Ձեզ եմ ներկայացնում երեխայի հիմնական իրավունքները, ըստ 1989թ նոյեմբերին ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի:

  • Երեխայի կյանքի իրավունքը
  • Երեխայի առողջության պահպանման իրավունքը

  • Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

  • Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

  • Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

  • Երեխայի կրթության իրավունքը

  • Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

  • Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

  • Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

  • Երեխայի բնակելի տարածության իրավունքը

  • Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

  • Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը 

  • Երեխայի աշխատանքի իրավունքը

  • Երեխայի հանգստի իրավունքը

  • Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

  • Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

  • Երեխայի անվտանգության ապահովուման իրավունքը

  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

  • Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցողերեխայի իրավունքները

  • Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

  • Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

  • Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

  • Փախստական երեխայի իրավունքը

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական հաստատություններումhumanrights

Ինչպես նաև կարևոր դեր է խաղացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում:
Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ։ 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով։ Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները։ Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները։ Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը։ Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ։ Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը։ Չորրորդ սյունը (22-27 հոդվածները) սահմանում է սոցիալակամ, տնտեսական և մշակութային իրավունքները:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիւանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը։ Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ inter alia, կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը:get

Ա. Չեխովը ասել է՝ «Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը»: Այսինքն երբ մենք տրամադրություն չենք ունենում երեխան չպետք է դրա զոհը դառնա:
Իսկ Պեռլ Բակը ասել է՝ «Երեխաները, որոնց չեն սիրում դառնում են մեծեր, որոնց չեն կարող սիրել», ուրեմն եկեք այնպես սիրենք երեխաներին, որ երբ մեծանան դառնան այնքան հաճելի և հասարակությանը պիտանի մարդիկ, որոնց շատ կսիրեն:

Աշխարհի տարբեր երկրներում ոտնահարվում են երեխաների իրավունքները մարդկանց անտարբերության հետևանքով:Մի՛ եղիր անտարբեր և սառնասիրտ, երբ տեսնում ես, թե շրջապատումդ ինչպես են երեխայի իրավունքները ոտնահարվում, հիշի՛ր, որ այդ երեխան քո երկրի ապագան է, քո՛ ապագան:Հազարավոր երեխաներ ենթարկվում են բռնության, սեռական ոտնձգության հենց քո՛ հարևանությամբ, իսկ դու լռու՞մ ես: Միասին մենք ուժեղ ենք, միասին մենք կարող ենք վերջ տալ այս ամենին, եկեք անենք այնպես, որ երեխաները ապրեն ապահով միջավայրում, եկեք գոնե նվազագույնի հասցնենք երեխաների իրավունքների ոտնահարումը:happy-children

Հասարակագիտություն

1.Ի՞նչ ենք հասկանում հոգեբանություն ասելով և քանի փուլ է անցել այն:
Հոգեբանությունը ուսումնասիրում է մարդու հոգեկան աշխարհը:Անցել է 4 փուլ:

2.Որո՞նք են արվեստի տեսակները:Բերել օրինակներ դրանցից:
Արվեստի տեսակներ երկուսն են՝ դասական և կիրառական: Դասական արվեստի օրինակ է նկարչությունը, իսկ կիրառականի օրինակ քանդակագործությունը: Читать далее